Ուզում եմ անդրադառնալ վերջին մեկ, մեկուկես տարում անընդհատ չարչարկված պաշտպանության բանակի, հատկապես 23 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների ժամանակ մարտերին, պահվածքին, դիրքին և այն ռազմաքաղաքական իրավիճակին, որն այդ ժամանակ ստեղծված էր Արցախում և Արցախի շուրջ։ Այս մասին ԱԺ-ում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Տիգրան Աբրահամյանը մտահոգիչ է համարել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Կամո Վարդանյանի պահվածքը:
«Ես ևս մեկ անգամ հորդորում եմ այդ մարդկանց և առաջին հերթին սեպտեմբերի 19-ի 23 թվականին պաշտպանության բանակի հրամատարի կարգավիճակում գտնվող անձին, հրապարակային հիմնավորումներ տալու, արձագանքելու և իրավիճակը ներկայացնելու։
Ես որևէ ձևի, որևէ մեկին հանգիստ չեմ թողնի և թույլ չեմ տա, որպեսզի պաշտպանության բանակի մարտական ուղին, անցած ճանապարհը, մեր նահատակների սխրանքները որևէ մեկը գցի ջուրը, այլ բանը, երբ, որ դա մեր քաղաքական իշխանությունը, ինչի հետ կապված հազար ու մի դեպքով առիթով խոսել ենք և արդեն իրենց մասով ամեն ինչ պարզ է, մեկ այլ բան է, որ իրենց լռությամբ այս ամենին, ըստ էության, օժանդակում են նաև այն մարդիկ, ովքեր պաշտպանության բանակում բարձր օղակներում պաշտոններ են զբաղեցրել»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը